Ալերգոլոգիա
Արևային ալերգիա. Սալուտեմ ամսագիր №3
Արևային ճառագայթները ոչ միայն տաքացնում են մեզ՝ անասելի ուրախություն պարգևելով հատկապես ձմռան ցրտին, այլև ամրացնում են մեր իմունիտետը։ Սակայն, ցավոք, արևի տակ մնալը որոշ մարդկանց մոտ կարող է ալերգիկ ռեակցիա առաջացնել։
Արևային ալերգիան արևի ճառագայթների նկատմամբ մաշկի բարձր զգայնությամբ պայմանավորված հիվանդություն է։ Ըստ վիճակագրության` աշխարհում մարդկանց մոտավորապես 20%-ը բախվում է այս հիվանդության հետ։
Արևային ալերգիա ասելով՝ իրականում նկատի են ունենում ֆոտոդերմատիտը կամ ֆոտոդերմատոզը։ Արևի թունավոր կամ ալերգիկ ազդեցությունը դրսևորվում է արևային (ուլտրամանուշակագույն) ճառագայթների և որևէ նյութի փոխազդեցության ժամանակ, որը կարող է գտնվել մաշկի վրա (էկզոգեն ֆոտոդերմատիտ) կամ մաշկի մեջ (էնդոգեն ֆոտոդերմատիտ)։
Մաշկի վնասումների ինտենսիվությունը պայմանավորված է մի շարք գործոններով.
- արևի տակ գտնվելու տևողությամբ,
- տարվա եղանակով և տեղանքի աշխարհագրական լայնությամբ,
- մաշկի ֆոտոտիպով,
- ռասայով. արևի տակ երկարատև մնալիս նույնիսկ սևամորթների մոտ հնարավոր է արևային այրվածքների առաջացում,
- տարիքով. տարեցները և երեխաները ավելի քիչ են հակված արևային այրվածքներ ստանալուն,
- աշխարհագրությամբ, արևոտ երկրներ հանգստանալու մեկնած և լողափին շատ ժամանակ անցկացնող մարդիկ առավել հաճախ են արևային այրվածքներ ստանում,
- կլինիկական դրսևորմամբ:
Սուր ֆոտոդերմատոզները բաժանում են երկու խմբի.
- արևային այրվածքի ձևով ընթացող. դրսևորումները՝ էրիթեմա, այտուց, բշտեր և բշտիկներ, օրինակ, դեղամիջոցների նկատմամբ ֆոտոտոքսիկ ռեակցիաներ և ֆոտոֆիտոդերմատիտ։
- ցանի տեսքով ընթացող. դրսևորումները՝ բծեր, պապուլաներ, վահանիկներ, բշտիկներ, քոր, թաց մակերես և եղնջացան։
Քրոնիկ ֆոտոդերմատոզները (արևային հերոդերմիա, մաշկի տարատեսակ դեգեներատիվ փոփոխություններ) պայմանավորված են արևային լույսի կրկնվող ազդեցությամբ:
Արևային ալերգիան էկզոգեն ֆոտոդերմատիտի տեսքով
Որպես էկզոգեն դերմատիտի առավել վառ օրինակ կարելի է բերել այսպես կոչված մարգագետնային դերմատիտը: Ամռանը՝ ծաղկման շրջանում, շատ մարգագետնային բույսեր արտազատում են հատուկ նյութեր՝ ֆուրոկումարիններ, որոնք նստում են այդ վայրերում գտնվող մարդկանց մաշկի վրա: Ուլտրամանուշակագույն ճառագայթների (ՈՒՄՃ) ազդեցությամբ դրանց նկատմամբ զգայուն մարդկանց մի մասի մոտ կարող են առաջանալ մաշկի կարմրածություն և բշտիկներ (էրիթեմա, բշտեր): Ցանավորումն ուղեկցվում է ուժեղ քորով: Հետագայում մաշկի ախտահարված մասերում պիգմենտացիան երկար պահպանվում է:
Արևից ալերգիա կամ ֆոտոդերմատիտ կարող է առաջանալ նաև այն դեպքում, երբ արևի տակ դուրս գալուց առաջ վերջինիս նկատմամբ զգայուն մարդիկ կրեմ կամ քսուք կիրառեն, օգտագործեն օծանելիք կամ դեզոդորանտ: Օծանելիքի և տարբեր կոսմետիկ միջոցների բաղադրության մեջ մտնող նյութերը կարող են ռեակցիայի մեջ մտնել ՈՒՄՃ-ի հետ և ալերգիկ ռեակցիա առաջացնել։ Այդպիսի հատկություններով են օժտված, օրինակ, էոզինը, որը կարող է լինել շրթներկի բաղադրության մեջ, որոշ արևապաշտպան քսուքների բաղադրության մեջ մտնող պարաամինաբենզոյաթթուն, բերգամոտի, սրոհունդի, վարդի, մուշկի, սանդալենու յուղը, սամիթի, մաղադանոսի հյութը, բորաթթուն, սալիցիլաթթուն, ֆենոլը, սնդիկային պատրաստուկները և այլն։
Առավել հաճախ արևի ալերգիան դրսևորվում է բաց մաշկով մարդկանց և փոքր երեխաների մոտ, որոնց մաշկի պաշտպանական մեխանիզմները զգալիորեն թույլ են։
Ֆոտոդերմատիտ հաճախ առաջացնում են շատ դեղեր, մասնավորապես, սուլֆանիլամիդները, բարբիտուրատները, ամինազինը, որոշ հակաբիոտիկներ (դոքսիցիկլին, տետրացիկլին), հակահիստամինային դեղերը, սիրտ-անոթային միջոցները (ամիոդարոն, տրազիկոր), ցիտոստատիկները, ոչ ստերոիդ հակաբորբոքիչները (իբուպրոֆեն, ասպիրին), պերօրալ հակաբեղմնավորիչները։
Արևի ճառագայթների նկատմամբ բարձր ռեակցիան հաճախ դրսևորվում է այն ժամանակ, երբ մաշկը «թուլացած» է որևէ լրացուցիչ ազդեցությամբ՝ պիլինգ, տատուաժ։
Արևային ալերգիան էնդոգեն ֆոտոդերմատիտի ձևով
Այս խմբի ֆոտոդերմատիտները հազվադեպ են հանդիպում։ Դրանց զարգացման հարցում կարևոր դեր են խաղում օրգանիզմի իմուն համակարգի և տարբեր մետաբոլիկ (նյութափոխանակային) խանգարումները: Էնդոգեն ֆոտոդերմատիտների թվին են պատկանում, մասնավորապես, պորֆիրիան, պիգմենտային քսերոդերման, արևային էկզեման, արևային քորպտիկը, պոլիմորֆ ֆոտոդերմատոզը և այլն։
Այդ ռեակցիաները կարող են ընթանալ երկու մեխանիզմով.
- ֆոտոտոքսիկ ռեակցիա (ավելի հաճախ են հանդիպում),
- ֆոտոալերգիկ ռեակցիա։
Ինչպե՞ս է դրսևորվում արևային ալերգիան կամ ֆոտոդերմատիտը
Ֆոտոդերմատոզի հիմնական ախտանիշներն են.
- մաշկի կարմրածություն և բորբոքում,
- մաշկի թեփոտում,
- հաճախ ինտենսիվ, այրոցով ուղեկցվող քոր
- ցանավորումը կարող է լինել ֆոլիկուլիտների (թարախաբշտիկների) կամ պապուլաների ձևով։
Հաճախ այսպիսի վիճակը միանգամից չի զարգանում։ Ի տարբերություն այրոցի, այն կարող է առաջանալ լողափից հեռանալուց մի քանի ժամ անց, իսկ որոշ դեպքերում՝ հանգստավայրից վերադառնալուց հետո։ Ֆոտոտոքսիկ ռեակցիան կարող է դրսևորվել արևի ազդեցությունից մի քանի ժամ հետո, այն դեպքում, երբ ֆոտոալերգիկ ռեակցիան կարող է ի հայտ գալ արևի տակ մնալուց մի քանի օր հետո։
Արևային ալերգիայի զարգացման բարձր ռիսկ կա հետևյալ դեպքերում.
- ի ծնե բաց մաշկ ունեցող մարդկանց մոտ,
- հղիների և փոքր երեխաների մոտ,
- որոշ դեղեր` տետրացիկլինային շարքի հակաբիոտիկներ, սուլֆանիլամիդային պատրաստուկներ, ցավազրկող միջոցներ և այլ դեղորայք գործածող մարդկանց մոտ,
- արևային ալերգիայով տառապող հարազատների առկայության դեպքում,
- ատոպիկ դերմատիտի ժամանակ,
- երբ մաշկը ենթարկվում է որոշակի նյութի, ապա` արևային լույսի ազդեցությանը (բուրավետիչներ, վարակազերծիչ միջոցներ, քիմիական նյութեր, որոնք կիրառվում են արևապաշտպան միջոցներում),
- սոլյարիների չարաշահման պարագայում,
- կադմիումի աղերի կիրառմամբ կոսմետիկ միջոցառումներից հետո` (տատուաժ, քիմիական պիլինգ)։
Ֆոտոսենսիբիլիզատորները՝ որպես արևային ալերգիայի պատճառ
Կան բանջարեղեններ, մրգեր և բույսեր, որոնց դիպչելիս մաշկի տվյալ հատվածը արևի նկատմամբ դառնում է առավել զգայուն։ Մանգոյի կեղևը, լայմի հյութը, բլդըրղանը, նեխուրը կարող են հանգեցնել մաշկի՝ արևի հետ շփվող մակերևույթի գույնի ժամանակավոր մգացման։ Հիմնական ֆոտոտոքսիկ մրգերը և բանջարեղեններն են՝ նեխուրը, գազարը, բրինձը, մաղադանոսը, բլդրղանը, ինչպես նաև՝ ցիտրուսների որոշ տեսակներ։ Այդ պատճառով լողափ գնալուց առաջ խորհուրդ չի տրվում կիրառել նարինջ, մանդարին կամ թուրինջ։ Եթե մաշկի վրա այս մրգերի հյութերի կաթիլներ ընկնեն, այդ տեղում կարող է այտուց, կարմրություն և քոր առաջանալ։ Որքան ակտիվ է արևը, այնքան օրգանիզմի ռեակցիան սուր կլինի։
Արևային ալերգիայի (ֆոտոդերմատիտի և ֆոտոդերմատոզի) կանխարգելումը
Ցավոք, այս ալերգիայի կանխարգելման մեթոդներն այնքան էլ շատ չեն։
Գործածեք հայտնի բրենդների բարձր լուսապաշտպանությամբ արևապաշտպան միջոցներ յուրաքանչյուր երկու ժամը մեկ պարբերականությամբ։ Ուշադրություն դարձրեք, որ քսուքը նախատեսված լինի UVB ճառագայթներից (SPF) և UVA ճառագայթներից (PPD) պաշտպանելու համար, որոնք ազդում են ֆոտոդերմատոզի առաջացման վրա։
Ֆոտոալերգիայի կանխարգելման ցուցումները.
- նվազագույնի հասցնել օծանելիքի և կոսմետիկայի կիրառումը արևի տակ մնալու ժամանակահատվածում,
- նախքան լողափ գնալը կամ արևի տակ մնալը որևէ լուրջ կոսմետիկ միջոցառում չկատարել (հղկեցում, փիլինգ և այլն),
- չընդունել դեղեր, որոնք բարձրացնում են մաշկի զգայնությունը ՈՒՄՃ նկատմամբ,
- չկիրառել ջրակայուն արևապաշտպան քսուքներ, լողափ գնալիս ընտրությունը կատարել հօգուտ ջրալույծ հիմքերի,
- արևային լոգանք ընդունել առավոտյան ժամը 6:00-10:00-ը և երեկոյան ժամը 16:00-19:00-ը,
- պաշտպանվել արևից բնական գործվածքներից՝ բամբակից և վուշից կարված հագուստի և գլխարկի միջոցով։
Ինչպե՞ս վերացնել արևային ալերգիայի դրսևորումները, եթե բժշկի դիմելու հնարավորություն չկա։
Ո՜չ մի կերպ։ Միայն բժիշկը կարող է հասկանալ, թե մաշկի դրսևորումները ֆոտոտոքսիկ ռեակցիանե՞ր են, թե՞ այլ հիվանդության արտահայտություններ։ Հաճախ «ժողովրդական» մեթոդները միայն խորացնում են տոքսիկ և ալերգիկ ռեակցիաների ընթացքը։
Կարևոր է.
- Ֆոտոտոքսիկ ռեակցիա կարող է տեղի ունենալ լողափից հեռանալուց մի քանի ժամ հետո։
- Ֆոտոալերգիկ ռեակցիան կարող է դրսևորվել նույնիսկ արևի տակ լինելուց մի քանի օր հետո։
- Ցանավորման դեպքում դիմեք մաշկաբանի։
- Բժիշկը տեղային և ներքին բուժում կնշանակի։
https://med135.ru, https://kvd11.ru, https://forestmed.by
«ՍԱԼՈՒՏԵՄ» առողջ ապրելակերպի ամսագիր
Պետական գրանցման համար․ 211․200․00969
[email protected]
+(374) 91 64 10 15
+(374) 98 79 15 15
Կարդացեք նաև
Կվինկեի կամ անգիոնևրոտիկ այտուցը սուր ալերգիկ ռեակցիա է, որի ժամանակ արյան հեղուկ մասը դուրս է գալիս դեպի շրջակա հյուսվածքներ՝ առաջացնելով այտուց: Այն զարգանում է ալերգենի հետ կրկնակի կապի դեպքում...
Եթե Դուք ունեք սննդային ալերգիա, Ձեր իմուն համակարգը գերզգայուն է տվյալ սննդի նկատմամբ: Դրա պատճառը իմունոգլոբուլին E-ն է (IgE), որը բարձր քանակով հանդիպում է ալերգիա ունեցող մարդկանց մոտ...
Գարնանը սրվում են ալերգիկ մի շարք հիվանդություններ: Դրանցից են սեզոնային ալերգիկ ռենիտը, ալերգիկ դերմատիտը, բրոնխիալ ասթմայի ատոպիկ ձևերը, սննդային և դեղորայքային ալերգիան: Ինչպիսի՞ գանգատներով են հիվանդները...
Պոլիպոզ ռինիտը տարածված հիվանդություն է: Պոլիպը քթի և հարակից խոռոչների լորձաթաղանթի գերաճ է, որը, որպես կանոն, զարգանում է քրոնիկ ռինիտի ֆոնի վրա...
Գարնանային ալերգիայի (պոլինոզի) պատճառը մի շարք բույսերի ծաղկափոշին է: Դրանք մանրագույն մասնիկներ են, որոնք հեշտությամբ տարածվում են քամու միջոցով, և գարնանը, մի քանի շաբաթվա ընթացքում...
Բրոնխիալ ասթման (ԲԱ) ստորին շնչառական ուղիների բարձր ռեակտիվությունն է տարբեր ազդակների նկատմամբ՝ շնչառության դժվարության Էպիզոդիկ և վերադարձելի օբստրուկտիվ նոպաներով, որոնք կարող են լինել թեթև...
Շատ հաճախ զույգերի մոտ սեռական հարաբերությունից հետո կարող է առաջանալ անբացատրելի քոր և անհարմարավետություն։ Այս ախտանշանը կարող է լինել պահպանակի կամ այլ սպերմատոցիտ միջոցի պատճառով առաջացած...
Սննդային ալերգիան բնորոշվում է օրգանիզմ ներմուծված օտար նյութերի` ալերգենների նկատմամբ, արագ զարգացող ալերգիկ ռեակցիայով: Այս պարագայում ալերգենները սննդային նյութերն են (սննդին ավելացրած հավելիչներ և կոնսերվանտներ)...
Եղնջացանն ալերգիկ դրսևորում է, որը բնութագրվում է մաշկի վրա միգրացվող, առողջ մաշկից հստակ սահմանազատված, որոշակի արտափքված էրիթեմատոզ մակերեսով ցանի առաջացմամբ և ուղեկցվում է արտահայտված քորով...
Ի՞նչ է բրոնխիալ ասթման:
Տարբերում են բրոնխիալ ասթմայի երկու ձև` ինֆեկցիոն-ալերգիկ և ատոպիկ: Ատոպիկ կամ ալերգիկ ասթմայի...
1. Ի՞նչ է ալերգիան:
Ալերգիան օրգանիզմի իմուն համակարգի աղավաղված ռեակցիան է ռեակցիան է որևէ ալերգենի ներթափանցման դեմ...
Steptohealth.ru-ն գրում է, որ սեզոնային ալերգիան լուրջ անհարմարություններ է պատճառում։ Գոյություն ունեն մի խումբ բնական միջոցներ, որոնք կօգնեն թեթևացնել վիճակը...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն